Հայաստանի եւ Լիտվայի միջեւ ստորագրվել է 2008 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը

PanARMENIAN.Net - Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել է համագործակցության ծրագիր երկու երկրների միջեւ 2008 թվականի համար: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացմանը, նաեւ խթան կհանդիսանան ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար:



Ընդգծելով Հայաստանի - Լիտվայի միջ- երկուստեք համագործակցության կար-որությունը, կողմերը տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---