Լիտվան իր փորձը կկիսի Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի իրագործման հարցում12 նոյեմբերի 2007 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների ռազմաքաղաքական ոլորտում գործակցության բարձր մակարդակի վերաբերյալ, եւ ընդգծեց փոխադարձ այցերի եւ ռազմական ոլորտում ստորագրված համաձայնագրերի կարեւորությունը: Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարը նշեց, որ այցի հիմնական նպատակն է ռազմաուսումնական, խաղաղապահ, պաշտպանության ոլորտի բարեփոխումների քննարկումը: Յ. Օլեկասն ընդգծեց Լիտվայի պատրաստակամությունը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում լիտվական փորձի փոխանցման ու գործնական օժանդակության տրամադրման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային խնդիրները, անդրադարձան Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |