Խորհրդարանի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի ու Սասուն Միքայելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

PanARMENIAN.Net - 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչը զուգորդվել է բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Եւս 20 անձ որպես կասկածյալ ձերբակալվել է: Ինչպես հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, կալանավորված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով` զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու, այն դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, պետական իշխանությունը յուրացնելու համար: Միջոցներ են ձեռնարկվում ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ազգային ժողովը 04.03.08թ. բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը` պատգամավորներ Խ.Սուքիասյանին, Ս.Միքայելյանին, Հ.Հակոբյանին եւ Մ.Մալխասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համաձայնություն տալու մասին: Հ.Հակոբյանը եւ Մ.Մալխասյանը կալանավորված են, իսկ Խ.Սուքիասյանն ու Ս.Միքայելյանը թաքնվում են քննությունից եւ դատարանի 05.03.08թ. որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---