Վարդան Օսկանյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ծանոթացրել է Հայաստանում տիրող իրադրությանը12 մարտի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց մարտի 1-ի եւ այդ օրվան հաջորդած իրադարձությունները, Երեւանում արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Երկուստեք նշվեց նաեւ, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերս կվերացվեն ԶԼՄ-երի վերաբերյալ սահմանափակումները: Համմարբերգը նշեց, որ ինքը հանդիպումներ է ունենալու իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչների, նաեւ ընդդիմության ղեկավարների հետ, այցելելու է մեկուսարաններ եւ հիվանդանոցներ, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական պատկերացում կազմել երկրում ընթացող գործընթացների մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |