Մարտի 14-ին Վարդան Օսկանյանը Վիեննայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ13 մարտի 2008 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Վիեննա, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Նույն օրը ԱԳ նախարարը կուղեւորվի Բրյուսել, ուր մինչեւ մարտի 16-ը կմասնակցի «Բրյուսելյան ֆորում 2008»-ին: Ֆորումի ընթացքում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Բակրաձեն, որպես հիմնական բանախոսներ, կմասնակցեն «Արդյոք, Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» թեմայով քննարկմանը: Ֆորումին կմասնակցեն նաեւ Եգիպտոսի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Լեհաստանի ԱԳ նախարարները, Բելգիայի, Դանիայի վարչապետները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում Վարդան Օսկանյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |