Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, դիմումը ՄԱԿ եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ բանաձեւի ընդունումը վկայում են այն մասին, որ Բաքուն պատրաստվում է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: «ԵԱՀԿ Միսնկի խմբից հրաժարվելու փորձը կարելի է գնահատել որպես ղարաբաղյան խնդրի ուժային լուծման նախապատրաստում Ադրբեջանի կողմից: Սակայն ես կարծում եմ, որ դա լավ տարբերակ չէ»,-ասել է Մանոյանը:



Իր հերթին, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը նշել է, որ կա նաեւ բանակցությունների այլ ձեւաչափ` «3+3+1» սխեմայով: «Առաջին երեքն են Հայաստանը, ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը, երկրորդը` ԵԱՀԿ ՄԽ-ն ու Իրանը: Ես կարծում եմ, որ եթե Իրանին առաջարկվի մասնակցել բանակցային գործընթացին, նա կհամաձայնվի: Սակայն Բաքուն հազիվ թե համաձայնվի նման ձեւաչափի: Ադրբեջանը շատ կցանկանար ԵԱՀԿ ՄԽ կազմում տեսնել Թուրքիային, սակայն նա, որպես շահագրգռված կողմ, ուղղակի իրավունք չունի մասնակցելու գործընթացին»,-ընդգծել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---