Երեւանում երեկ անցած ցույցի ժամանակ ձերբակալված 46 մասնակիցները ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Հյուսիսային պողոտայում անցած ցույցի ժամանակ ձերբակալված 46 մասնակիցները ազատ են արձակվել: Ինչպես հաղորդել են Ոստիկանության մամլո ծառայությունում, ձերբակալվածներից ոչ ոք վարչական պատասխանատվության չի ենթարկվել: Ձերբակալվածները, որոնց շարքում էին Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության նախկին ղեկավար Հրանուշ Խարատյանի որդի Արսեն Խարատյանը, ինչպես նաեւ Սոցիալ-Դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ներսիսյանը, սկզբում բերման են ենթարկել «Կենտրոն» համայնքի Ոստիկանություն, լուսանկարել են, մատնահետքեր են վերցրել, ինչից հետո տեղափոխել են իրենց բնակավայրերի ոստիկանական բաժանմունքներ: Ըստ ձերբակալվածների, նրանց որեւէ բացատրություն չի տրվել, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ մարտի 26-ին ոստիկանները ցրել են Երեւանի Հյուսիսային պողոտայում անցնող ընդդիմադիրների հերթական ցույցը, ովքեր աջակցելով Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, եւ ձերբակալել են մի քանի մարդու, մեծ մասամբ կանանց:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---