Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներին տանջանքների են ենթարկում 5 հունիսի 2008 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներին տանջանքների են ենթարկում, ասել է Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, Հայաստանի ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության ղեկավար, գնդապետ Արշակ Կարապետյանը: «Մենք վկայություններ ունենք, որ մեր քաղաքացիները բարոյական եւ ֆիզիկական ճնշման են ենթարկվում: Ես տեղյակ եմ, որ այնտեղ անգամ առաջարկություններ են հնչում տարբեր քիմիական նյութեր օգտագործելու վերաբերյալ` ճնշում գործադրելու նպատակով»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կարապետյանը:Նրա խոսքերով, տանջանքների միջոցով ադրբեջանական կողմը փորձում է գերիներից խոստովանություն ստանալ, որ նրանք հետախույզներ են հանդիսանում, եւ փորձում էին դիվերսիա կատարել Ադրբեջանի տարածքում: «Մենք երբեք չենք լքում մեր քաղաքացիներին: Վաղ թե ուշ նրանք բոլորը կվերադառնան հայրենիք»,- ասել է Կարապետյանը, ընդ որում նշելով, որ գերեւարվածների կյանքին վտանգ չի սպառնում: Կարապետյանը նաեւ նշել է, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմը Հայաստանի հետ չի կապվում, ինչի պատճառով հնարավոր չէ բանակցությունները շարունակել: «Եթե ադրբեջանցիները ցանկանում են փոխել խաղի կանոնները, ապա մենք կգնանք դրան: Սակայն այդ դեպքում մեր պատասխանը կլինի բավական կտրուկ: Իսկ դեռեւս մենք ձգտում ենք կարգավորել իրադրությունը ընդունված միջոցներով»,- ասել է Կարապետյանը: Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը նշել է, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի մեջ մեղադրելու օրինական իրավունք չունի: «Այժմ Ադրբեջանում փորձում են ինչ-որ կերպ հիմնավորել մեր քաղաքացիների ձերբակալությունը, ինչ-որ օրենք հարմարեցնել: Երեկ, օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ հայերը ձերբակալված են «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության օրենսդրության համաձայն»,- ասել է Շահսուվարյանը: Նրա խոսքերով, Նորադուզի եւ Գավառի չորս բնակիչները ապրիլի 28-ին Նախիջեւանի տարածքում պատահմամբ են հայտնվել, այն բանից հետո, երբ փորձել են «հարաբերություններ պարզել» զորամասի տարածքում: «Տասներեք երիտասարդներ փորձել են «հարաբերություններ պարզել» այդ զորամասում ծառայող իրենց ընկերոջ հրամանատարի հետ: Այն բանից հետո, երբ հրամանատարը նախազգուշական կրակ է արձակել օդ, նրանք նստել են մեքենաները, եւ նրանցից չորսը պատահաբար անցել են սահմանը»,- ասել է Շահսուվարյանը: Նա նաեւ հավելել է, որ միջադեպի բոլոր 13 մասնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |