Չեխիան մտադիր է խորացնել հարաբերությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակից երկրների հետ19 հունիսի 2008 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Եսթրաբը (նստավայրը` Թբիլիսի), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, երկրի ղեկավարն ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Չեխիայի հետ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` գործակցությանը եվրոպական կառույցների շրջանակում» եւ հավելել. «Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի մաս եւ եվրաինտեգրումը մեր արտաքին քաղաքական գերակայություններից է»: Ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, Նախագահը միաժամանակ նկատել է, որ տնտեսական կապերը դեռեւս զիջում են, եւ ապրանքաշրջանառության ծավալը բավականին փոքր է: Կողմերը կարեւորել են գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, տեղեկատվության փոխանակումն, ինչն անհրաժեշտ է գործակցության ընդհանուր եզրեր գտնելու համար: Դեսպան Եսթրաբը շեշտել է իր երկրի մեծ հետաքրքրությունը հարավկովկասյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքով, չեխական կողմը փոխգործակցության հետագա զարգացման առումով կարեւորում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան: Դիվանագետը նաեւ հայտնել է, որ Չեխիան 2009-ի հունվարից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը, եւ ցանկություն ունի առավել ընդլայնել համագործակցությունը նոր հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ: Նշելով, որ Լեհաստանն ու Շվեդիան արդեն իսկ հանդես են եկել Եվրամիության արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների զարգացման նախաձեռնությամբ, դեսպանն ասել է, որ այն լավ հիմք կարող է լինել ակտիվ փոխգործակցության համար: Իվան Եսթրաբը նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբեր ամսին նախատեսվում է Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |