Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի նախագահը Նյու-Յորքում առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ, ինչպես նաեւ կհանդիպի մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ: ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA), Ամերիկայի հայկական համագումարի (AAA), Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կայցելի Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարան` Սուրբ Վարդան եկեղեցի:



Ի պատիվ Հայաստանի նախագահի` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների կողմից կկազմակերպվի հանդիսավոր ընդունելություն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---