Մարտական ոգին հայկական բանակի ամենակարեւոր զենքն է

PanARMENIAN.Net - Հայկական բանակը մարտունակ է: Այն այսօր ավելի մարտունակ է, քան երեկ էր, եւ երեկ ավելի մարտունակ էր, քան երեկ չէ առաջին օրն էր, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, «բանակաշինությունը տեւական, ծանր, քրտնաջան աշխատանք է, որի հիմքում ընկած է նվիրվածություն եւ այն գաղափարն ու մտայնությունը, որ ամեն օր մի բան պետք է ավելանա: Ամեն տարի մեր բանակն ավելացնում է իր սպառազինությունը, իր մարտունակությունը եւ, որ շատ կարեւոր է, մարտական ոգին: Այն մեր բանակի ամենից կարեւոր զենքն ու սպառազինությունն է»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---