Այսօր հայկական բանակի արդեն մինչեւ 30% կազմում են պայմանագրային զինծառայողները

PanARMENIAN.Net - Այսօր հայկական բանակի արդեն մինչեւ 30% կազմում են պայմանագրային զինծառայողները, եւ այդ թիվը մեծանալու է: Այդ մասին այսօր Երեւանում Բանակի օրվա հետ կապված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Զինվորական մայրերի միության» նախագահ Գրետա Միրզոյանը: Նրա խոսքով, այսօր զորակոչիկներն այլեւս սննդի եւ հագուստի հետ կապված խնդիրներ չունեն: «Մենք անցկացրել ենք միեւնույն երիտասարդների մոնիթորինգ բանակից առաջ եւ հետո ու հետաքրքիր արդյունքներ ենք ստացել: Ծառայությունից հետո երիտասարդները առնականացել էին: Անհրաժեշտ է նշել, որ հայկական բանակում «դեդովշչինայի» արտահայտումը հեռանում է դեպի անցյալը եւ ամբողջությամբ արմատախիլ է լինում, չնայած որոշ բացառություններին: Մեր բանակի ամենամեծ խնդիրներից մեկը ժամկետային ծառայությունից վերադառնալուց հետո մասնագիտանալն է: Շատ ծառայողներ չգիտեն իրենց մասնագիտացումը, այսինքն` ինչ կարող են նրանք ծառայել ռազմական հակամարտության դեպքում` զրահամեքենավար, հրաձիգ եւն: Այսօր արդեն մինչեւ 30% կազմում են պայմանագրային զինծառայողները, եւ այդ թիվը, հավանաբար, աճելու է: Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը տատանվում է 75-160 հազ. դրամի միջեւ»,- ասել է Միրզոյանը:



Նա շոշափել է նաեւ պարտադիր բանակ զորակոչվելու մասին նոր օրինագիծը` բացասապես արտահայտվելով այդ նախաձեռնության վերաբերյալ: «Հայ ժողովուրդը միշտ էլ աշխարհին խելք եւ գիտելիքներ է տվել, եւ մենք չենք ուզում, որպեսզի բոլորը միանման լինեն: Ես ինքս ուսուցիչ եմ եւ չեմ տեսել, որ որեւէ մեկը ցանկանար խուսափել բանակից. մեծամասնությունը ուսումից հետո պարտադիր նախատեսում են ծառայել բանակում»,- ընդգծել է Գրետա Միրզոյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---