2008 թվականին Հայաստանը 23 հազար մարդ է լքել

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության, արտագաղթի միտումները 2008 թվականին ուժեղացել են: 2008 թվականի հունվար-դեկտեմբերին գրանցվել է Հայաստանի պետական սահմանի 2 մլն 817 հազար հատում, ներառյալ տրանսպորտի բոլոր տեսակները: Ընդ որում մեկնածների թիվը 23 059 հազարով ավելի էր, քան երկիր ժամանածներինը:



Սա ամենավատ ցուցանիշն է 2001թ. ի վեր, երբ երկրից արդեն մեկնել էր 60 հազար մարդ: 2002 թվականից ի վեր միգրացիոն իրավիճակը կտրուկ շտկվել էր, իսկ 2006 թվականին արդեն ժամանծների թիվը 22 հազարով ավելի շատ էր, քան մեկնածներինը:



Հավանաբար, բացասական ցուցանիշը եւ արտագաղթի միտումների նորացումը Հայաստանում կապված է մարտի 1-ի իրադարձությունների հետ, առավել եւս, որ հենց մարտ-ապրիլին է նկատվել բնակչության ամենամեծ արտահոսքը: Հատկանշական է, որ օդային տրանսպորտի բալանսը կազմել է 28 հազար, իսկ երկաթուղայինի եւ ավոտմոբիլայինի բալանսի հանրագումարը+5 հազար մարդ:



Բացի այդ, ինչպես հայտնի է, 2008 թվականին Հայաստան է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ, ինչը 18 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, ընդ որում զբոսաշրջիկների գրեթե 2/3 սփյուռքահայեր են, առավելապես, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ Իրանից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---