Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-17-ը Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպումը:



Օրակարգում են Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման ու գործունեության հարցերը եւ փոխգործակցության կազմակերպումը իրավապահ մարմինների միջեւ (ներքին գործերի, ոստիկանության) ՀԱՊԿ ձեւաչափում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել ՌԴ ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության պատանդների ազատման հատուկ ստորաբաժանումների համատեղ հատուկ մարտավարական զորավարժություն, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:



Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից 2009թ. փետրվարի 4-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---