ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ԴՐԱԿԱՆ ՆԵՐԴՆՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է իր դրական ներդնումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ավարտին: Նախարարի խոսքերով` այդ հանդիպման հիմանկան թեման Թուրքիայի հետագա աջակցության հնարավորությունն էր Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Խոսելով Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի եռակողմ երկխոսության շարունակման հնարավորության մասին` Իսմայիլ Ջեմը նշել է, որ Ռեյկյավիկում կայացած հանդիպման ընթացքում անց է կացվել մտքերի օգտակար փոխանակում, որը կարող է շարունակվել ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ֆորմատով:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---