ՉՆԱՅԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԻՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Չնայած տարածաշրջանի որոշ երկրների որոշակի հարցերում ունեցած տարաձայնությունների, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունն արդեն ապացուցել է իր կենսունակությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով այսօր Ստամբուլում կայացած ՍՏՀ վեհաժողովին: Նրա խոսքերով` չնայած տարածաշրջանի երկրների ընդհանուր տնտեսական շահերին, տարբեր քաղաքական ուժեր եւ ուղղվածություններ բերում են խորը տարաձայնությունների: Այդ պատճառով տարածաշրջանի պետությունները իմաստուն են վարվել, նշել է նախարարը, ընտրելով տնտեսական համագործակցության ուղին` հավատով, որ ընդհանուր նպատակը` քաղաքացիների կյանքի մակարդակի բարձրացումը, կօգնի հաղթահարել տարաձայնությունները: Եվ այսօր պետք մտածել հետեւյալ հարցերի մասին` ի՞նչն է հանդիսանում առաջնայինը` տնտեսական, թե քաղաքական շփումները, ի՞նչ տեղ է գրավում միջազգային հարաբերություններում մշակութային երկխոսությունը, ինչպե՞ս հաղթահարել նպատակների ձեռքբերման եւ ծրագրերի իրականացման ուղու վրա գտնվող բացթողումները, ի՞նչ է կատարվում, երբ բնության պաշարները անհավասարաչափ են բաշխված մեկ աշխարհագրական շրջանում: Այս բոլոր խնդիրները կարեւոր են տարածաշրջանի համար: «Ոչ ոք չի կասկածում, որ նրանց պատասխանը փնտրելով մենք կարող ենք խորացնել մեր համագործակցությունը ՍՏՀ շրջանակներում եւ օժանդակել ՍՏՀ ձեւավորմանը, որպես լիարժեք միջազգային կազմակերպություն»,- գտնում է Վարդան Օսկանյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---