ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Ստամբուլում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ հետագա առաջընթացը: Նշենք, որ մինչեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը, միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, որը վերաբերում է «փարիզյան սկզբունքներին»: «Դա շատ նուրբ հարց է, որպեսզի մեկնաբանվի»,- հայտարարել է ռուսաստանյան դիվանագետը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---