Դաշնակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցություն կուսակցությունն այսօր «Մոսկվա» կ/թ-ի դահլիճում հասարակայնության հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում իր նախընտրական ծրագիրը: Ծրագրում արտացոլվել են քաղաքաշինության, ֆինանսաբյուջետային, տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական, մշակույթի, կրթության եւ առողջապահության, տրանսպորտի, ինչպես նաեւ երիտասարդության ոլորտների խնդիրներ:



Ելույթ ունենալով հավաքվածների առաջ` խորհրդարանի պատգամավոր, «Դաշնակցություն» կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը հատուկ նշեց. «Մեզ համար Երեւանի քաղաքապետի ընտրություններն ունեն ոչ միայն վարչական, այլ նաեւ քաղաքական նշանակություն: Դրա հետ մեկտեղ որոշակի ուժեր գերագնահատում են ընտրությունների նշանակությունը, որոշները` թերագնահատում: Մենք պետք է այն ուժը հանդիսանանք, որը կկարողանա հավասարակշիռ վերաբերվել ընտրություններին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---