Հանրային խորհրդի հանձնաժողովը վիճելի ընտրությունների վերաբերյալ դեռ որոշումներ չի ընդունել

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին տեղի կունենա Հանրային խորհրդի հանձնաժողովի` «Կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման» հարցերով նիստը, որի ընթացքում տեղի կունենան հանձանաժողովի նախագահի ընտրությունները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում այդ հանձնաժողովի համակարգող Կարեն Բեկարյանը հայտարարեց, որ ինքը չի կարող հայտնել քննարկումների բովանդակության մասին, բայց հանձնաժողովի նիստը նախատեսված է մայիսի 7-ին, որի ընթացքում շարունակվելու է հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացը: Նա նաեւ ավելացրեց, որ որոշումը` արդյոք կկայանա քվեարկության երկրորդ փուլը, թե տեղի կունենան կրկնակի ընտրություններ, կհրապարակվի անմիջականորեն հանձնաժողովի նիստի ընթացքում մայիսի 7-ին:



Ապրիլի 22-ին կայացել էր Հանրային խորհրդի հանձնաժողովի նիստը «Կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման» հարցերով: Նիստին հանձնաժողովի 192 գրանցված մասնակիցներից ներկա էին 156-ը: Օրակարգում հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցն էր, որը կանոնակարգի համաձայն, ինքնըստինքյան դառնում էր Հանրային խորհրդի հաջորդ 12 անդամներից մեկը:



Ձայների հաշվարկից հետո առաջին տեղում էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ Գագիկ Մինասյանը, որը հավաքել էր 71 ձայն, երկրորդ տեղում` Ռուբեն Սաֆրաստյանը 39 ձայներով, երրորդ տեղում` Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ձայների հաշվման ընթացքում պարզվեց, որ որոշիչ 71-րդ քվեաթերթիկն անվավեր է, ինչի արդյունքում Գագիկ Մինասյանի եւ Ռուբեն Սաֆրաստյանի կողմնակիցների միջեւ միջադեպ տեղի ունեցավ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---