Երեւանում կրկին լրագրողի են ծեծի ենթարկել

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 6-ի գիշերը Երեւանում ծեծի է ենթարկել «Շանթ» հեռուստաալիքի լրատվական հաղորդաշարի հաղորդավար Նվեր Մնացականյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, կեսգիշերին մոտ Մարգարյան փողոցում երկու անհայտներ ծեծի են ենթարկել Նվեր Մնացականյանին, որից հետո հեռացել են: Տուժածին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել «Արմենիա« բժշկական կենտրոնում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է քննություն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---