ՀՀ աշխատանքային կուսակցությունն ավելացված աշխատանքային օրվա խնդրի լուծումը թողնում է արհմիություններին

PanARMENIAN.Net - «Մենք չենք ծրագրում խոշոր միջոցառումներ, նախատեսում ենք հիմնվել մամլո ասուլիսների, ռադիոյի, հետուստահաղորդումների եւ սեփական պաշարների օգտագործման վրա»,- հայտարարել է Հայաստանի Աշխատանքային սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը` խոսելով Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններում կուսակցության նախընտրական քարոզարշավի մասին: Նրա խոսքերով, մայիսի երկրորդ կեսին նախատեսվում է անմիջական շփում ընտրողների հետ նրանց բնակության վայրերում, նրանց տրվելու են բուկլետներ, որոնք ամբողջական տեղեկատվություն են պարունակում կուսակցության հետագա գործողությունների մասին: Շահվերդյանը նաեւ ավելացրեց, որ իրենց կուսակցությունը բարձր խոսքերի կարիք չունի, քանի որ անվանումն արդեն խոսում է իր մասին: «Պետք է հիմնվել ոչ թե անձի, այլ գաղափարախոսության վրա: Հայերը չպետք է սպասեն հերթական Սասունցի Դավթին, որը կգա եւ կփրկի նրանց, պետք է ինքնուրույն ընտրել հիմնադրույթը»,- ավելացրել է ՀԱՍԿ առաջնորդ Մովսես Շահվերդյանը:



Շոշափելով աշխատատեղերի եւ տարբեր բնագավառներում աշխատողների արհեստավարժության խնդիրը` Մովսես Շահվերդյանը հայտարարեց, որ ԽՍՀՄ ժամանակներում ոչ ոք խնդիր չուներ աշխատանքի հետ, ի տարբերություն այսօրվա: Միաժամանակ նա ավելացրեց, որ անցկացրել է ձեռնարկությունների մոնիտորինգ, որի արդյունքները կհրապարակվեն ընտրություններից հետո:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե Ավագանու ընտրություններում 7 տոկոսանոց արգելքը հաղթահարելու դեպքում կուսակցությունն ինչպիսի քայլեր կձեռնարկի, որպեսզի լուծի երկարաձգված աշխատանքային օրվա հարցը, երբ մարդիկ օրենսգրքով նախատեսված 8 ժամի փոխարեն աշխատում են 10-12 ժամ, Մովսես Շահվերդյանը հայտարարեց. «Չգիտեմ, դա գիտակցաբար է արվել, թե ոչ, բայց վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում լիովին ավերվել է արհմիությունների համակարգը: Ձեւականորեն արհմիություններ գոյություն ունեն, բայց փաստացի նրանք ոչինչ չեն անում: Մինչեւ արհմիությունները չսկսեն գործել, այդ խնդիրը չի լուծվի»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---