Արա Աբրահամյան. ՌՀՄ-ն մտադիր է փոխել իր մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին25 մայիսի 2009 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) եւ Հայերի համաշխարհային կոնգրեսը (ՀՀԿ) շարունակում է աջակցել Հայաստանի գիտության եւ մշակույթի զարգացմանը եւ սատարում է այդ ոլորտների ներկայացուցիչների նախաձեռնություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌՀՄ ու ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: «Մեր կազմակերպությունների ստեղծումից ի վեր, մենք մի շարք ծրագրեր ենք իրագործել` ուղղված գիտության եւ մշակույթի զարգացմանը: 2007թ. ի վեր ՀՀԿ-ն ՀՀ Գրողների ու լրագրողների միության հետ միասին կազմակերպում է մրցանակաբաշխություն լավագույն ստեղծագործությունների համար: 2008թ. դրան միացել է նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, նկարիչների միությունը, կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունները»,-նշել է Արա Աբրահամյանը: Այս տարի անվանակարգերը հետեւյալն են` «Հայը 21-րդ դարասկզբին», «Հայաստանը համայն հայության հայրենիքն է», «Լավագույն գիտական աշխատանք», «Հայաստանը եւ հայաստանցիները նկարչի աչքերով», «Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական նվաճումները»: Ինչպես հաղորդել է Ա.Աբրահամյանը, մայիսի 25-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա պարգեւների հանդիսավոր հանձնումը: «Հաղթողներին կհանձնվեն ՌՀՄ-ի դիպլոմներ, ինչպես նաեւ դրամական պարգեւներ: Բացի այդ, Հովհաննես Չեքիջյանն ու Ջիվան Գասպարյանը կպարգեւատրվեն ՌՀՄ-ի «Ոսկե խաչ» մեդալներով»,-հայտարարել է Ա.Աբրահամյանը: Նա հավելել է, որ 2010 թվականին լրանում է ՌՀՄ-ի 10 տարին եւ այդ հոբելյանը ՌՀՄ-ն մտադիր է նշել հանդիսավոր համերգով Ռուսաստանում: «Մեր կազմակերպությունը շուտով 10 տարեկան կդառնա: Այս կապակցությամբ ՌՀՄ-ն մտադիր է փոխել իր մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես, Հայաստանում ստեղծվեց սփյուռքի նախարարություն, մի գերատեսչություն, որի հետ մենք քննարկում ենք մեր ընդհանուր խնդիրները եւ ներկայացնում ենք մեր դիրքորոշումներն այս հարցերի վերաբերյալ»,-ասել է Ա.Աբրահամյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |