Կիպրոսի նախագահը պարգեւատրվել է Երեւանի ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Երեւանի քաղաքապետարան, որտեղ կազմակերպվել է հանդիպում Երեւանի քաղաքապետի եւ պատվավոր քաղաքացիների հետ: Կիպրոսի նախագահը դարձավ առաջին պետության ղեկավարը, որն այցելեց Հայաստանի մայրաքաղաքաի քաղաքապետարան:



Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պարգեւատրեց Խրիստոֆիասին Երեւանի ոսկե մեդալով, ինչպես նաեւ պատկերազարդ ալբոմ նվիրեց Երեւանի մասին: Իր հերթին Կիպրոսի նախագահը նրան հուշանվեր նավակ նվիրեց, որը խորհրդանշում է Կիպրոսի վերամիավորումն ու Կիպրոսի խնդրի խաղաղ լուծումը:



Կիպրոսի նախագահն այցելեց նաեւ Երեւանի պատմության թանգարան, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---