Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասում է Հայաստանի ղեկավարության ֆիասկոյին

PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այդքան էլ պարզ չեն, քանի որ նա ինչպես մի քանի ամիս առաջ, այնպես էլ հիմա անորոշ ժամանակով դադարեցրել է հանրահավաքները: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը»:



Ընդ որում, Հովհաննիսյանը հղում կատարեց Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, համաձայն որի, ինքը չի ցանկանում խանգարել Հայաստանի նախագահին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի սպասում է մինչեւ

ներկա ղեկավարությունը ֆիասկո կրի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործում եւ դրանից օգուտ քաղի իր համար:



Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանին այն հարցի շուրջ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ինքը չի առաջադրի իր թեկնածությունը, Հովհաննիսյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանը անում է նման հայտարարություններ, քանի որ գիտի, որ նման բան տեղի չի ունենա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---