Ո՞վ է ապատեղեկատվություն տարածում ՀՀԿ անունից

PanARMENIAN.Net - Ըստ PanARMENIAN.Net ի ստացած Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի «Սերժ Սարգսյան» ջոկատի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հայտարարության, «հայ եւ թուրք եղբայրական ժողովրդների միջեւ գոյություն ունեցող թշնամանքը երրորդ պետությունների միջամտության եւ մասնավորապես հայ ավանդական` ՀՅԴ-ի, Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական որ Ռամկավար-ազատական կուսակցությունների սխալ գործունեության արդյունք է»:



Հայտարարության մեջ ասվում է, որ «ավանդական հայկական կուսակցություններն իրենց գործունեությամբ դարձան թուրքերի, հայերի ու քրդերի միջեւ ծագած թշնամանքի պատճառը, որի հետեւանքով հազարավոր հայեր, քրդեր ու թուրքեր զոհվեցին»:



Տարածած հայտարարության մեջ ասվում է նաեւ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունների մասին, նշելով, թե «Սփյուռքն իրավունք չունի միջամտել ՀՀ ներքին գործերին, քանի որ նման իրավունքից օգտվում են միայն Հայաստանի քաղաքացիները»:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, այս հաղորդագրությունն ապատեղեկատվություն է եւ ուղղակի հիմարություն: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ նրա երիտասարդական թեւը չեն կարող լինել նման հայտարարության հեղինակը»,-ասել է Շարմազանովը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---