Երեւանում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ավարտվում է բողոքի ցույցը (Ֆոտոռեպորտաժ) 9 հոկտեմբերի 2009 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Երեւանում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ավարտվում է բողոքի ցույցը, որը սկսվել էր 17:00-ին Հանրապետության հրապարակից եւ այս պահին հավաքել է ավելի քան 20 հազար մարդ: Դրան մասնակցում էին հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ միացյալ ճակատում միավորված Հայաստանի 12 քաղաքական ուժեր` ՀՅ Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական Հայաստանը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Գոյամարտը», «Մայր Հայաստանը», Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Միացյալ Հայեր, «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը, Հայ արիացիների միությունը:Ցուցարարների առջեւ ելույթ ունեցան ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Ռամկավար-Ազատական Հայաստան կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրանք կրկին հայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում սպասվող հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը առկա նախապայմաններով վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի ապագայի համար, արգելակում եւ զրոյի է հավասարեցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ցեղասպանության զոհերի հետնորդներին զրկում են հայրենիքի իրավունքներից, սպառնում է Արցախի անկախությանը: Ելույթ ունեցողները Հայաստանի նախագահին կրկին կոչ արեցին ձեռնպահ մնալ անարդար եւ, ըստ էության, հակահայկական փաստաթուղթը ստորագրելուց եւ վավերացնելուց` ընդգծելով, որ հակառակ դեպքում կշարունակեն իրենց բողոքի ցույցերը: Ինչպես հաղորդվել է ցույցի ժամանակ, բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |