Եվրամիության ներկայացուցիչները Ստամբուլում քննարկում են Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու հարցը27 նոյեմբերի 2009 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ներկայացուցիչները Ստամբուլում քննարկում են Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու հարցը: ԵՄ ընդլայման հարցերի հանձնակատար Օլլի Րենը, ԵՄ-մ նախագահող Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը եւ Իսպանիայի ԵՄ-ի հետ կապի պետքարտուղար Դիեգո Լոպես Գարրիդոն ժամանել են Ստամբուլ, որպեսզի գնահատեն Թուրքիայի հաջողությունները ԵՄ-ն անդամակցելու գործում:Թուրքական կողմը ներկայացրել է ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն եւ ԵՄ Թուրքիայի անդամակցելու գլխավոր բանակցող Էգմեն Բագիսը, հաղորդում է AFP-ը: Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային շարունակել բարեփոխումների գործընթացը: Ստրասբուրգում ընդունված բանաձեւում ասվում է, որ Անկարան շտապ կերպով պետք է անցկացնի դատական բարեփոխումներ: Եվրոպական պատգամավորները ընդգծեցին նաեւ, որ դավանանքի ազատության հարցում Թուրքիան հասել է աննշան հաջողությունների: Անկարան նաեւ պետք է մշակի այնպիսի իրավական նորմեր, համաձայն որոնց չեն խախտվի ոչ մահմեդական քաղաքացիների եւ ալեվիտների համայնքի իրավունքները: Փաստաթղթի մեջ նշվում է Թուրքիայում խոսքի ազատության խնդիրների մասին: Բացի այդ, նրանք կոչ արեցին թուրքական իշխանություններին շարունակել քրդական բնակչության խնդիրների կարգավորման գործընթացը: Ինչպես սպասվում է, ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ մտադիր են քննարկել Թուրքիայի մերժումը փոխել մաքսային համաձայնությունը Կիպրոսի հետ. որը ընդունված էր ԵՄ-մ 2004 -ն: Անկարայի իշխանությունները որոշում են կայացրել փակել ինչպես ծովային նավահանգիստները, այնպես էլ օդանավակայանները, որպեսզի Կիպրոսից ապրանք չարտահանվի: Թուրքիան մեղադրում է ԵՄ-ը այն բանում, որ ԵՄ-ը չկատարեց իր խոստումը կղզու հյուսիսային մասի միջազգային ճանաչման հարցում, որը մասնավորապես թուրքերով է բնակեցված, գրում է DW-ն Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |