ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴԻՄՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 11 ամիսների աշխատանքի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը, որը ուսումնասիրում է «ԱրմենՏել» ընկերության կողմից ներդրումային ծրագրի կատարումը, արձանագրել է բազմաթիվ իրավախախտումներ ներդրողի` հունական OTE ընկերության կողմից, որին պատկանում է «ԱրմենՏԵլի» բաժնետոմսերի 90 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հաղորդել է, որ միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է դիմել հանրապետության Գլխավոր դատախազություն` իրավախախտումների փաստերը ուսումնասիրելու եւ OTE ընկերության կողմից հանրապետությանը հասցված նյութական վնասը փոխհատուցելու նպատակաով: Իր հերթին, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ «ԱրմենՏելը» չի կատարել իր ներդրումային պարտավորությունները: Նրա խոսքերով, ընկերությունը միտումնավոր ավելացրել է ներդրումների ծավալները այն բանի հաշվին, որ 3-4 անգամ ուռճացրել է տվյալները ներկրված սարքավորումների արժեքի վերաբերյալ, որոնք շատ անգամ չէին համապատասխանում տեխնիկայի վերջին ստանդարտներին: Իրավախախտումներ են հայտնաբերվել նաեւ «ԱրմենՏելի» շահույթների վերաբերյալ տվյալներում, որոնք իջեցված էին,-նշել է Սարգսյանը: Կապի ոլորտում կառավարության գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը, ծանոթանալով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած տվյալներին, կարծիք է հայտնել, որ եթե «ԱրմենՏելը» չի կատարում լիցենզիայի պահանջները, ապա անհրաժեշտ է հարց բարձրացնել ընկերությանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ: Մանուկյանը տարակուսանք է հայտնել «ԱրմենՏելի» կողմից թույլ տված իրավախախտումների նկատմամաբ կառավարության ուշացած ռեակցիայի կապակցությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---