ԱՄՆ-ՅՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԵԼ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցում բժշկական հետազոտման ընթացքում Ադրբեջանի նախագահի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի գերաճ: Երեկ Հեյդար Ալիեւը վիրահատվել է: Պաշտոնական աղբյուրների տվյալներով, նրա առողջական վիճակը նորմալ է: Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ կարճատեւ վերականգնողական կուրսից հետո, Ալիեւը կվերադառնա հայրենիք: ԱՄՆ-յում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը, խոսելով նախագահի Բաքու վերադառնալու ժամկետների մասին, հայտարարել է, որ «բժիշկները ստույգ ամսաթիվ չեն նշում»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---