ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄՄԵՐԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի մեկին Բաքու կժամանի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը: Ինչպես հայտնի է, ադրբեջանցի խորհրդարանականների կարծիքվ, հենց Շվիմմերն է, ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատման պահանջով բանաձեւի ընդունման «մեղավորը»: ԵԽԽՎ-յում ադրբեջանական պատվիրակության անդամները նույնիսկ դիմել են Վեհաժողովի նախագահ Պետեր Շիդերին` բողոքելով գլխավոր քարտուղարից: Այդ կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի անձի նկատմամբ վերաբերմունքը Բաքվում բավականին սառն է: Այդ հանգամանքը կարող է դժվարացնել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդում զեկուցողի թեկնածության քննարկումը: Այս հարցը կդառնա կարեւորագույններից մեկը բանակցությունների ընթացքում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, զեկուցողի նշանակումը անընդհատ հետաձգվում է այն պատճառով, որ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ առաջարկված թեկնածությունների վերաբերյալ: Վալտեր Շվիմմերը կայցելի նաեւ Երեւան: Մոտ ժամանկներս տարածաշրջան կայցելեն նաեւ Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի նախագահ Անտանաս Վիլիոնիսը եւ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիտեր Շվիդերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---