ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՆԱԽԻՋԵՒԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում խորանում է էներգետիկ ճգնաժամը: Բաքվի քաղաքմերձ բնակիչները օրերս զանգվածային բողոքի ակցիա անցկացրին էլեկտրամատակարարման խանգարումների դեմ: Նրանք փակել էին մայրաքաղաքի կենտրոն տանող գլխավոր ավտոմայրուղին: Ավելի բարդ իրավիճակ է գավառներում: Բաքվի «Էխո» թերթի տեղեկություններով, Նախիջեւանում սպասվում են լուրջ հասարակական հուզումներ: Ջուլֆայի շրջանի Յայջի գյուղի բնակիչները, որոնք լույսը ստանում են օրվա մեջ երկու ժամ, շրջկենտրոնում տեղական վարչակազմի շենքի մուտքի մոտ պիկետ էին կազմակերպել : Նախիջեւանի բնակչության սոցիալական վիճակը աղետային է: Տեղական մամուլը գրում է, որ «մարդիկ գոյատեւում են միայն շնորհիվ այն բանի, որ գյուղական խանութներում առայժմ համաձայնվում են մթերքներ տալ պարտքով»: Իրավիճակը խորացել է նրանով, որ վերջերս կառավարության որոշմամբ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին, որոնցից մեծամասնությունն ապրում է աղքատության մեջ, զրկել են բոլոր արտոնություններից: Հազարավոր ընտանիքներ ապրում են միայն ժամանակավոր աշխատանքային միգրացիայի շնորհիվ: Մարդիկ աշխատանք են փնտրում Թուրքիայում: Նախիջեւանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Հուսեին Ջավադովի խոսքերով` ամեն օր 200 նախիջեւանցիներ հերթագրվում են թուրքական հյուպատոսարանում` մուտքի վիզա ստանալու համար: Նրանցից մեծամասնությունը տոմսը գնում է միայն մեկ ուղղությամբ: Ջավադովի խոսքերով` շատ ընտանիքներ Թուրքիայից լուր են ստանում իրենց կերակրողների ձերբակալման մասին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---