ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը լրիվ անհեթեթություն է անվանել Բաքվի ԶԼՄ-ի տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը մտադիր է Հայաստանի հանեպ հայց հարուցել մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «Միջազգային հանրությանը հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտությունում զավթող կողմը իրականում հանդիսանում է Ադրբեջանը»,- հայտնել է նա «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում: Հովհաննիսյանի խոսքերով` նման բաների մասին կարող են խոսել միայն անգրագետ եւ անիրազեկ մարդիկ, քանզի հայտնի է, որ Ադրբեջանը չի վավերացրել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական պայմանագիրը, որի հետեւանքով բոլորովին չի կարող դիմել մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «ԼՂՀ-ում ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին խոսակցությունն անհեթեթություն է, քանզի հայտնի է, որ ռազմական գործողությունները վաղուց դադարել են»,- նշել է հայ խորհրդարանականը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---