ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԿԿՈՂՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, ԱՊՀ մի շարք երկրներով շրջագայության շրջանակում ուրբաթ օրը աշխատանքային այցով Երեւան կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Նա Հայաստան կժամանի մի քանի ժամով, որի ընթացքում կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Միքայել Հարությունյանի հետ: Կողմերը մտքեր կփոխանակեն ռազմական ոլորտում հայ-ամերիկյան գործակցության զարգացման հեռանկարների եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ : Ենթադրվում է, որ Երեւանում տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո Պենտագոնի ղեկավարը կանցկացնի մամուլի ասուլիս:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---