Հայաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններում

Հայաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական մերձեցման առնչությամբ Հայաստանի կոալիցիոն ուժերի հայտարարությունից չի հետևում, որ հայկական կողմը դադարեցնում է հայ-թուրքական գործընթացն ու վերջնականապես դուրս գալիս դրանից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ավագյանի խոսքով, այդ հայտարարությամբ հայկական կողմը պարզապես սառեցնում է հայ-թուրքական գործընթացը, քանի որ Արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետները վաղուց արդեն սպառվել են, և ողջ այդ գործընթացի ժամանակ Թուրքիան նախապայմաններ է առաջադրել: "Այսօր արդեն թուրքական կողմը պետք է շահագրգռված լինի հայ-թուրքական մերձեցման շարունակման հարցում, քանի որ հենց նրա մեղքով է Հայաստանը դադարեցնում երկխոսությունը",- ընդգծեց նա` ավելացնելով, որ եթե Թուրքիան իսկապես շահագրգռվածություն ցուցաբերի հայ-թուրքական մերձեցման շարունակման հարցում, Հայաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---