Սեյրան Օհանյան. Մեր բանակն այսօր պատրաստ է նաև կանխարգելիչ խնդիրների իրականացմանը

Սեյրան Օհանյան. Մեր բանակն այսօր պատրաստ է նաև կանխարգելիչ խնդիրների իրականացմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների խնդրանքով արձագանքել է նախօրեին Իլհամ Ալիևի կողմից արված հերթական ռազմատենչ հայտարարությանը: Նա ասել է, որ փորձում ենք զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք մեր երկիրը պաշտպանել: Մեր բանակն այսօր առավել քան մարտունակ է և պատրաստ է իր խնդիրը կատարելու ոչ միայն մեր երկրի պաշտպանության գործում, այլև կանխարգելիչ խնդիրների իրականացման հարցում:

Նախարարը հավելել է նաև. «Պետք է հասկանանք հետևյալը, որ մեր առավելությունն Ադրբեջանի նկատմամբ կայանում է նրանում, որ մենք բոլոր գոյություն ունեցող խնդիրները, հակամարտությունները փորձում ենք խաղաղ ճանապարհով լուծել: Կարծում եմ, որ այդ հայտարարությունները մշտական բնույթ են կրում, իրենք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել, թե´ մեզ վրա, թե´ միջազգային հանրության վրա, բայց դա անհնարին է, որովհետև եթե Ադրբեջանը փորձի նորից ուժի միջոցով խոսել հայ ժողովրդի հետ, ապա Ադրբեջանում ավելի վատ ու աղետալի վիճակ կստեղծվի, քանի որ գոյություն ունի նաև մեր երկրորդ առավելությունը` մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում», հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---