Սեյրան Օհանյան. «Ես ուզում եմ, որ մեր հաղթանակները շարունակվեն»

Սեյրան Օհանյան. «Ես ուզում եմ, որ մեր հաղթանակները շարունակվեն»

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի դպրոցում տեղի է ունեցել ռազմահայրենասիրական միջոցառում` «Ուժեղ ոգի և միշտ պատրաստ» խորագրով, որը նվիրված էր մայիսյան տոներին: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ դպրոցում է սովորել:

Սեյրան Օհանյանը նախ` ողջունել է միջոցառման մասնակիցներին և գոհունակություն է հայտնել, որ ժամանակակից սերունդը հիշում է նախնիների նվաճումների մասին, որոնք մեծ ներդրում են ունեցել և’ Հայրենական մեծ պատերազմի, և’ Արցախի ազատագրական պայքարի տարիներին:

«Այն ամենն, ինչին մենք հասել ենք արցախյան պատերազմի տարիներին, պետք է պահպանել և փոխանցել եկող սերնդին: Ես ուզում եմ, որ մեր հաղթանակները շարունակվեն: Մենք առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդրին, քանի որ այդ սերունդն արդեն երկրում մեծ ուժ է ներկայացնում», - ասել է ՀՀ Պն նախարարը:

Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի առթիվ հոբելյանական շքանշան հանձնեց վետերան Ասիլբեկ Գասպարյանին, իսկ Ղարաբաղյան պատերազմի 10 վետերանների հանձնեց պաշտպանության նախարարության հուշամեդալ:

Պաշտպանության նախարարը նաև բաց դաս է անցկացրել, որի ընթացքում աշակերտներին պատմել է անկախության տարիներին հայկական բանակի կազմավորման և այն խնդիրների մասին, որոնք ներկայում կանգնած են զինված ուժերի առջև:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---