Հայաստանը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից

Հայաստանը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ացը Թուրքիա ցույց է տալիս, որ տարածաշրջանում գլխապտույտ արագությամբ կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնք անպայման ազդելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքերով, Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Թուրքիայի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն աջակցելու մասին, պետք է անհանգստացնի հայկական կողմին, քանի որ Թուրքիան միանշանակ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը:

Ինչպես նշել է Արամ Սարգսյանը, Հայաստանը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից, քանի որ այդ փաստաթղթում տարածքները հանձնելու և հանրաքվե անցկացնելու մասին հստակ կետ կա: «ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացումը հակասում է մեր շահերին, քանի որ մենք հարցականի տակ ենք դնում Լեռնային Ղարաբաղի անցած ողջ «իրավական ուղին»,- ասել է նա, ավելացնելով, որ հիմնական սկզբունքներից հրաժարվելու համար լավ առիթ են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: Նա նաև նշել է, որ Մադրիդյան փաստաթուղթն ամենավատ տարբերակն է այն ամենից, ինչ գոյություն է ունեցել մինև դա:

Սարգսյանի կարծիքով, հայկական կողմը պետք է աշխարհին ցույց տա, որ Ադրբեջանի սպառնալիքների պայմաններում հնարավոր չէ շարունակել բանակցությունները և այդ գործընթացից դուրս գալուց հետո Հայաստանը պետք է իր մոտեցումները ներկայացնի հակամարտության լուծման վերաբերյալ, որոնք պետք է լինեն իրավական փաթեթի շրջանակներում: Նա ավելացրեց, որ տվյալ պահին ԼՂՀ-ը ևս պետք է ներկայացնի իր հստակ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, քանի որ եթե բանակցությունները մտնեն լուրջ ընթացքի մեջ, այդ ժամանակ ոչ ոք չի լսելու Արցախի կարծիքը:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Արամ Սարգսյանը նշեց, որ Թուրքիան շահագրգռված է հայ-թուրքական մերձեցման շարունակությամբ: «Բայց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է հաստատվեն ոչ թե Արձանագրություններով, այլ դիվանագիտական նոտայի պարզ փոխանակմամբ»,- ասել է Արամ Սարգսյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---