Միայն Արցախն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները17 մայիսի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիային հաջողվի տարածաշրջանային տերություն դառնալ, դա կանդրադառնա Հայաստանի ազգային անվտանգության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Չնայած Թուրքիայի ջանքերին, ես չեմ կարծում, թե նրան կհաջողվի դա անել, քանի որ երկրի ներսում առկա խնդիրները շատ են: Ես չեմ կարծում նաև, որ գերտերությունները թույլ կտան, որպեսզի Անկարայի դերը տարածաշրջանում մեծանա»,-ասել է Մարտիրոսյանը: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այցին Բաքու և այնտեղ ղարաբաղյան խնդիրը քննարկելու մտադրությունը` Մարտիրոսյանն ասել է. «Ես դեմ եմ տարածքային զիջումներին, քանի որ այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ և միայն Ղարաբաղն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները: Եթե նույնիսկ գեթ մեկ գյուղ հանձնվի, դա ծանրագույն հետևանքներ կունենա»,-ասել է կուսակցության առաջնորդը: Ընդ որում, նա կարևոր է համարել ԼՂՀ անկախության ճանաչումը ՀՀ իշխանությունների կողմից: Ըստ նրա, իշխանությունները պետք է նաև վստահության մթնոլորտ ստեղծեն Հայաստանում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |