Երևանը կվերադառնա Արձանագրություններին միայն այն ժամանակ, երբ Թուրքիան պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները25 հունիսի 2010 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններին հնարավոր կլինի վերադառնալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան իր մեջ ուժ գտնի հարգելու ձեռք բերված պայմանավորվածությունները և միջազգային հանրության կարծիքը: Այդ մասին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Երբ Թուրքիան պատրաստ լինի վավերացնել և կատարել Արձանագրություններն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում, այն ժամանակ մենք կվերադառնանք այդ Արձանագրություններին: Մենք գործընթացը սկսեցինք այդ փոխըմբռնմամբ: Արձանագրություններում նախապայմաններ չկան»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Արձանագրությունները ստորագրելուց հետո Անկարան վերադարձավ նախապայմանների նախկին լեզվին: «Թուրքիայում հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք հարգում են պայմանավորվածությունները, սակայն դեռևս պատրաստ չեն դրանք կատարել: Եվ ԱՄՆ-ն, և Ռուսաստանը, և ԵՄ-ն և մյուս պետությունները բազմիցս են հայտարարել այն մասին, որ սատարում են Արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում: Ոչ ոք հակառակը չի ասում, գուցե միայն Ադրբեջանը: Այսօր Թուրքիան չի հարգում աշխարհի կարծիքը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |