ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆՎԵՐ ՍՏԱՑԱՎ 77 ՏԱՐՎԱ ԿՈՆՅԱԿԻ ՄԻ ՇԻՇ

PanARMENIAN.Net - Շարլ Ազնավուրը այսօր էքսկուրսիա է կատարել Երեւանի կոնյակի գործարանի տարածքով: Ձեռնարկության ղեկավար Պյեր Լարեչը հայտնեց, որ պատվավոր հյուրի այցելությունը հավերժացնելու նպատակով որոշվել է նրա անունով անվանել հնաորակավորման արտադրամասի գլխավոր ուղին: Նա նաեւ Շարլ Ազնավուրին նվիրեց հայկական կոնյակի մի շիշ, որը արտադրվել է 77 տարի առաջ` հռչակավոր երգչի ծննդյան տարում: Գործարանում էքսկուրսիայի ընթացքում Ազնավուրին ուղեկցում էին նրա իմպրեսարիո Լեւոն Սահյանը, «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Ժերար Մարկոսյանը, Ֆրանսիայում եւ Վատիկանում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---