Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանը պատրաստ չէ 21-րդ դարի պատերազմի 6 հուլիսի 2010 - 13:57 AMT PanARMENIAN.Net - «Չնայած Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, երկրի բանակը գտնվում է բարձիթողի վիճակում»,-ասել է հայ փորձագետը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն մոտ 2 մլրդ դոլար է ծախսել ռազմական ուժի հզորացման համար, ինչը մեկնարկ տվեց սպառազինությունների վտանգավոր մրցավազքին: «Ամենահետաքրքիրն այն է, որ վերջերս Ադրբեջանը դարձավ տարածաշրջանի կայունության հիմնական խախտողը»,-ասել է հայ փորձագետը: Այդ համատեքստում, Կիրակոսյանը նշել է, որ ակնկալում է, որ ամռանը լարվածությունը կաճի: «Վտանգ կա, որ Բաքվի սպառնալիքները կարող են իրականություն դառնալ»,-նշել է նա: Ընդ որոմ Կիրակոսյանը նշել է, որ չնայած նրան, որ Ադրբեջանի բանակը հայկականից մեծ է և երկիրը հսկայական գումարներ է ծախսում զենք ձեռք բերելու համար, Հայաստանի զինված ուժերը մի շարք առավելություններ ունեն և ավելի մարտունակ են, ինչի շնորհիվ ՀՀ ԶՈւ-ն ավելի հզոր են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի բանակից: Ըստ փորձագետի, Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնատու չէ, որ երկրի բանակն ուժեղ լինի, քանի որ այդպես ավելի բարդ կլինի պահպանել իշխանությունը: Ընդ որում, նա հավելել է, որ ռազմական խաղերը Ղարաբաղի շուրջ արդեն վտանգավոր են դարձել Ադրբեջանի ղեկավարության համար: «Եթե Բաքուն պատերազմ սկսի, նա տանուլ կտա: Ի տարբերություն Ադրբեջանի, որն անցյալով է ապրում, Հայաստանը պատրաստվում է 21-րդ դարի պատերազմի»,-ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է |