ԵԱՀԿ բարձր մակարդակի կոնֆերանսում ընդունվել են հայկական պատվիրակության առաջարկները

ԵԱՀԿ բարձր մակարդակի կոնֆերանսում ընդունվել են հայկական պատվիրակության առաջարկները

PanARMENIAN.Net - Հունիսի 29-30-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ բարձր մակարդակի կոնֆերանսի ժամանակ` նվիրված այլատյացության, խտրականության և անհանդուրժողականության խնդիրներին, հայկական պատվիրակությունը բարձրացրել է հայկական քրիստենական արժեքների ոչնչացման խնդիրը Ադրբեջանում և հայ համայնքի հանդեպ խտրական վերաբերմունքը Թուրքիայում: Այս մասին այսօր լրագրողներին է ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Որպես օրինակ նշվել է Էրդողանի վերջին հայտարարությունը Թուրքիայից հայերին արտաքսելու մասին և Նախիջևանի Նոր Ջուղայի գերեզմանատան ոչնչացման փաստը»,-ասել է խմբակցության ղեկավարը:

Ըստ Սաֆարյանի, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Հիդայաթ Օրուջևի պատասխանը հիստերիկ էր և հուզական` նա անգամ խոստովանեց, որ «Նախիջևանը հայկական հող է և ադրբեջանցիներ այնտեղ չեն ապրում»: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ հայկական կողմի առաջարկներն այդ կոնֆերանսում ընդունվեցին` Ցեղասպանության մերժման քրեականացման և քրիստոնյաների հանդեպ խտրականության վերացման մասին առաջարկները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---