Հայկ Դեմոյան. Նամազը Անիում ցույց է տալիս թուրքական ազգայնամոլության նողկալի դեմքը 1 հոկտեմբերի 2010 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ այժմ կատարվում է Թուրքիայում՝ Սբ Խաչի գմբեթին խաչի տեղադրումը, կամ նամազը Անիում, վատ կազմակերպված և աննպատակ տեղեկատվական գործողություններ են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ Դեմոյանի, նամազ անցկացնելով թուրքական կողմը ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխանությունները նախընտրական արշավում քաղաքական դիվիդենտներ ստանալու համար չեն խորշում այլ ժողովրդների կրոնական ու մշակութային ժառանգությունն օգտագործելուց: «Մյուս կողմից, նամազը Անիի Մայր տաճարում, որը տեղացի թուրքերը որպես գոմ են օգտագործում, վիրավորական է ցանկացած մահմեդականի համար: Այս ակտը ցույց է տալիս թուրքական ազգայնամոլության նողկալի դեմքը»,-ասել է Դեմոյանը՝ հավելելով, որ թույլ տալով նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում, թուրքական ղեկավարությունը ցանկանում է «Ալլահին» ներքաշել իր հակահայկական գործողությունների մեջ: Մեկնաբանելով թուրքական քաղաքական շրջանակներում տարածված այն արտահայտությունը, թե «Անիի միջոցով թուրքերը Անատոլիա մտան»՝ Դեմոյանը նշել է, որ այդ արտահայտությամբ թուրքական կողմը ճանաչում է, որ այդ տարածաշրջանում թուրքերը քոչվորներ են: «Անիի միջոցով թուրքերը նաև Եվրոպա մտան և հարյուրամյակներ շարունակ «գլխացավանք» եղան եվրոպացիների համար: Այդ համատեքստում, Դևվլեթ Բախչելիի նախաձեռնած նամազը նաև ապտակ է Եվրոպային»,-ասել է Հայկ Դեմոյանը: Նա հավելել է նաև, որ Եվրոպան պարտավոր է համարժեք արձագանքել դրան: Ինչպես նշել է Դեմոյանը, նամազ թույլ տալով Անիում, Թուրքիան նաև անհնար դարձրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մշակութային դիվանագիտությն ճանապարհով: «Նման ծրագրեր կային, օրինակ, Անիի կամրջի վերակառուցումը»,-ասել է հայ պատմաբանը: Նա հայտնել է նաև, որ հաջորդ տարի պետական մակարդակով կնշվի Անիի, որպես Հայաստանի մայրաքաղաքի 1050-ամյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |