Իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորն երկրորդ ղարաբաղյան պատերազմ է կանխատեսում

Իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորն երկրորդ ղարաբաղյան պատերազմ է կանխատեսում

PanARMENIAN.Net - «Եթե այդպես շարունակվի, կսկսվի երկրորդ ղարաբաղյան պատերամզը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ:

Ինչպես նշել է պատգամավորը, Բաքվի սպառնալիքներին պետք չէ վերաբերվել որպես զուտ հայտարարությունների: «Ադրբեջանն իրոք պատրաստվում է երկրորդ պատերազմի, և շատ ափսոս, որ միջազգային հանրությունը չի կարողանում ճիշտ պատկերացում կազմել այն մասին, թե ով է զոհը, ով է ագրեսորը»,-հայտարարել է Համլետ Հարությունյանը: Ըստ նրա, միջազգային կազմակերպությունների լռությունը միայն խթանում է Բաքվի ռազմաշունչ ճարտասանությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---