Ներդրումները «Հրազդանցեմենտ» ձեռնարկության մեջ կկազմեն 5,2 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - . Բրիտանական « Mika Ltd.» ընկերությունը, որը գնել էր «Հրազդանցեմենտ» ձեռնարկությունը, պարտավորվել է գործարանի զարգացման մեջ ներդնել 5,2 միլիոն դոլար: Ներդրումների այս ծավալը սահմանվել է կառավարության կողմից, որը սույն թվականի մայիսի հինգին որոշում էր ընդունել "Mika Ltd." ընկերությանը 415 միլիոն դրամով այդ ձեռնարկությունը վաճառելու մասին: «Առկա» գործակալության տվյալների համաձայն «Հրազդանցեմենտ» ձեռնարկուրյունը, որը հիմնված է 1970 թվականին, տարեկան կարող է արտադրել 2,5 միլիոն տոննա ցեմենտ: Գործարանը սարքավորված է 185 վառարաններով, որոնք թույլ են տալիս արտադրել ցեմենտի տարբեր տեսակներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---