Էդուարդ Շարմազանով. Հայաստանի իշխանությունները «ջայլամի» քաղաքականություն չեն վարում և լռության չեն մատնում առկա խնդիրները20 դեկտեմբերի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունը հետագայում ևս կշարունակի այն քաղաքականությունը, որով առաջնորդվում է 90-ականներից ի վեր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, ՀՀԿ բոլոր առաջնորդները ժամանակին մեծ ներդրում են ունեցել և ղարաբաղյան գործընթացում, և Հայաստանի զարգացման գործում: Շարմազանովը նշել է նաև, որ չնայած ընթացիկ տարվա ձեռքբերումներին, եղան նաև անհաջողություններ: «Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, ներկա պայմաններում աշխարհը շատ արագ է փոխվում և մրցունակ մնալու համար պետք է պատրաստ լինել փոփոխություններին»,-ասել է նա՝ հավելելով, որ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն ժողովրդավարության խորացմանը: «Ի տարբերություն ՀՀ նախկին ղեկավարության, Հայաստանի այսօրվա իշխանությունները «ջայլամի» քաղաքականություն չեն վարում և լռության չեն մատնում առկա խնդիրները, չեն ասում, թե երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ լավ է, այլ խոստովանում են, որ կան թերություններ, որոնք հարկավոր է շտկել»,-ասել է ՀՀԿ քարտուղարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |