ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը կարևորեցին ՀՀ-ԵԽ ընդլայնվող համագործակցությունը և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումները:

Թոմաս Համարբերգի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---