Երևանը չի դիմել Բրյուսելին իր քաղաքացիներին բռնագաղթելու մասին խնդրանքով 7 փետրվարի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Երևանն իր քաղաքացիներին բռնագաղթելու մասին խնդրանքով չի դիմել Բրյուսելին: Հայաստանի իշխանությունները չեն կարող Բելգիայի կամ որևէ այլ երկրի իշխանություններին դիմել նման հարցով: Այդպես PanARMENIAN.Net ի թղթակցին դիվանագիտական շրջանակներում մեկնաբանեցին ադրբեջանական 1news.az պորտալի հաղորդագրությունը Երևանի խնդրանքով հայերին հայրենիք բռնագաղթելու մասին: «Յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում, թե ում բռնագաղթի, և տվյալ դեպքում ոչ մի խնդրանք, անգամ եթե նման բան լինում է, չի ընդունվում»,- նշել է աղբյուրը: Նա ադրբեջանական գործակալությանը խորհուրդ է տվել իրականությանը համապատասխանող լուրեր տարածել, այլ ոչ թե հնարել դրանք: Նշենք, որ Rus.nl կայքում, որին հղում է կատարում ադրբեջանական գործակալությանը, նման տեղեկությունները բացակայում են: Հայաստանի իշխանությունները Բելգիայի կառավարությանը խնդրել են հայերին հայրենիք բռնագաղթել` հաշվի առնելով երկրից բնակչության մեծ արտահոսքը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում կատարելով Rus.nl-ին, այդ կապակցությամբ Բելգիայի հայերը պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Բրյուսելում Հայաստանի դեսպանատան առջև: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին |