Իռլանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

Իռլանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Իռլանդիայի դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպան Ռոուանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ դրանց լուծման ուղիներին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---