Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը ստանձնել է իր պաշտոնը22 փետրվարի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը նշել է, որ լինելով Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հայկական ծագումով միակ ասպետը, իր համար մեծ պատիվ է համարում ստանձնել դեսպանի պաշտոնն ու Հայաստանում շարունակել և զարգացնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերը: «Ուրախալի է և ուշագրավ, որ նման բարձր պաշտոնի է նշանակվում հայազգի ներկայացուցիչը: Վստահ եմ, որ Ձեր հայկական ծագումն է´լ ավելի կդյուրացնի Ձեր գործունեությունը Հայաստանում: Վստահ եմ նաև, որ Ձեր ակտիվ գործունեությամբ Դուք մեծապես կնպաստեք Մալթայի Ինքնիշխան Ուխտի մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը`բարձր գնահատելով Ուխտի բարեգործական առաքելությունը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |